Չեմպիոնների լիգայի «Բարսելոն»-«Սելտիկ» դիմակայությունում կատալոնցիները բառացիորեն ինչ ուզեցին՝ արեցին՝ շոտլանդացիներին հարկադրելով յոթ անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Ընդ որում դրանք գոլեր էին մեկը մեկից առավել գեղեցկության: Դրանցից երեքի հեղինակը Մեսինն է, երկուսինը՝ Սուարեսը: Մեկական գոլ էլ հեղինակել են Նեյմարն ու Ինիեստան:
Սա սեփական երկրպագուից մեղքերի թողության յուօրինակ հայցում էր օրեր առաջ երկրի առաջնությունում «Ալավեսից» կրած միանգամայն անսպասելի պարտության համար: Այս, ինչպես և Չեմպիոնների լիգայի մյուս խաղերի տեսությունը տես «Իրատեսի» առաջիկա համարում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ